![]()
ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը ներկա է Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: վարչապետը այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում եւ ուղիղ եթերով ցուցադրել համերգը:
«Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում:
Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար:
Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան:
Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիեւ»,- գրել է նա:
Նա համերգին ներկա է տիկնոջ` Աննա Հակոբյանի եւ կրտսեր դստեր` Արփիի հետ:
Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար: Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան: Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիեւ:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, October 20, 2019
![]()