Մայրը 30 տարի անց գտել է իր երեխային, սակայն սեռափոխ եղած

Թինան ընդամենը 17 տարեկան էր, երբ երկրորդ երեխան ծնվեց: Անպատմելի հրաշքով երեխան մոր մոտ վերադարձավ միայն 30 տարի անց: Երբ Թինան երկրորդ երեխային էր սպասում, նրա մայրը խստորեն ասաց, որ դուստրը կարող է թողնել երեխաներից միայն մեկին: Երբ փոքրիկ Կրիստինը ծնվեց, Թինային անգամ թույլ չտվեցին տեսնել երեխային: Կարճ ժամանակ անց մայրը նրան ասաց, որ երեխան մահացել է ծննդաբերության ժամանակ:

Թինայի համար դա իսկական ողբերգություն էր: Ամեն տարի նա նշում էր իր մահացած փոքրիկի ծննդյան օրը՝ անգամ չկասկածելով, որ այդ ողջ ընթացքում երեխան ողջ-առողջ էր: Իրականությունը պարզ դարձավ, երբ նրա ավագ դուստրը խորհուրդ տվեց ԴՆԹ-թեստ անցնել: Կարճ ժամանակ անց կինը տարօրինակ նամակ ստացավ: Հեղինակը պնդում էր, որ Թինան իր մայրն է: «Կարծում եմ՝ մենք պետք է խոսենք: Այստեղ նշվում է, որ մենք հարազատներ ենք, Դուք իմ մայրն եք»,- գրված էր նամակում:

Այդ նամակը գրել էր Կրիստինը, ով նույնպես ԴՆԹ-թեստ էր հանձնել: Պարզվել էր՝ աղջկան ծնվելուց հետո պարզապես խնամակալության էին տվել էին այլ ընտանիքի: Նա մեծացել է և փոխել սեռը: Այժմ Կրիստինը 30-ամյա երիտասարդ տղա է, ով երջանիկ ապրում է իր կնոջ հետ և մեծացնում իրենց փոքրիկին: Թինան, շոկի ենթարկվելով, որ իր երեխային գտել է, երկար ժամանակ ուշքի չէր գալիս: Կինը նշել է՝ կարևոր չէ՝ ինչ սեռի է երեխան, կարևորը, որ նա ողջ է:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ