![]()
Անգլիական Նորիջ քաղաքի 22-ամյա բնակչուհի Ջեմայմա Հեփբերնը միշտ չափազանց նիհար է եղել և նյութափոխանակության խանգարումներ չի ունեցել: Նա սննդից չի հրաժարվել նիհարելու նպատակով: Սակայն աղջիկը չի էլ հասցրել նկատել, թե ինչպես է այդ պարզ որոշումն իրեն գրեթե մահվան հասցրել:
15 տարեկանից Ջեմայման համառորեն իրեն հասցրել է անորեքսիայի և ուժասպառության: Միայն այն ժամանակ, երբ հազիվ հաջողվել է փրկվել մահվանից, վերջինս հասկացել է, որ լուրջ խնդիրներ ունի: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ աղջիկը ցանկացել է կարգուկանոն մտցնել իր կյանքում և սկսել է ուշադիր հետևել իր սննդակարգին՝ սահմանափակելով սննդի չափաբաժիններն ու կալորիաները:
Բայց ամեն ինչ հսկողությունից դուրս է եկել, և անորեքսիան լիովին գրավել է աղջկա գիտակցությունը: Դա հոգեկան հիվանդություն է, որը դժվար է հաղթահարել պարզ բառերով կամ կամային որոշմամբ: Ջեմայման հասկանում էր, որ սխալ է վարվում, բայց չէր կարողանում կանգ առնել:
Նա նույնիսկ դուրս էր եկել համալսարանից և չէր էլ կարողանում ինքնուրույն շարժվել, սիրտն անընդհատ խառնում էր, և, ի վերջո, ստիպված էր գնալ հիվանդանոց: Այնտեղ նա հասկացել է, թե որքան վտանգավոր է անորեքսիան, երբ հարևան սենյակում մի աղջիկ, ում սիրտը չի դիմացել, գիշերվա կեսին մահացել է: Բայց ամենավատն այն էր, որ ցանկացած օր կարող էր իր վերջին օրը լինել:
![]()
![]()