«Նիկոլ Փաշինյանը ստոր է, իսկ թիմը կենդանիների հավաքածու…». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Եկեք մի կարևոր փաստ էլ ֆիքսենք։ Այն, որ մարդկանց ընտանիք մտնելու, նրանց ծնողների ու երեխաների հետևից ընկնելու Նիկոլ Փաշինյանի ստոր քաղաքականությունը նույնքան ստոր պաշտպանների աներևակայելի մեծ բանակ ունի։

Իշխանական թիմի ներկայացուցիչների մեկնաբանություններ եմ նայում, դրանց անկեղծ հրճվանքը տեսնում ու անկախ ինձնից նորից զարմանում՝ էս ի՞նչ արարածների ոհմակ է իշխում Հայաստանում։

Մարդկային ոչինչ չկա դրանց մեջ։ Անգամ պատկերներն են այլայլված։ Ատելությամբ լցված վախկոտ բորենիների ոհմակ, որոնք իրենց աստված են կարծել։ Մեկը մյուսից հպարտ, բայց նաև անարժան։ Մեկը մյուսից մեծամիտ, բայց նաև դատարկ… Ո՞վ է բուծել այս կենդանիներին։ Ինչպե՞ս։

Հիմա եմ սկսում հասկանալ, թե ինչպես կերան մեր ժողովրդի խելքը։ Վճռական դերն անսպասելիության գործոնը խաղաց։ Սատանային մանրքուներում էինք որոնում, իսկ նա ողջ հասակով մարդկանց դեմ կանգնեց։

Եկեք մի կարևոր փաստ էլ ֆիքսենք։ Այն, որ մարդկանց ընտանիք մտնելու, նրանց ծնողների ու երեխաների հետևից ընկնելու Նիկոլ…

Posted by Հրանտ Մելիք-Շահնազարյան on Friday, October 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ