![]()
Հաճելի հանդիպում ունեցանք Երևանի պատվավոր քաղաքացի, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ովքեր չգիտեն, ասեմ, որ Միխայիլ Պիատրովսկիի հայրը՝ ակադեմիկոս Բորիս Պիատրովսկին պեղումներ է իրականացրել Երևանի Կարմիր բլուրում, որտեղ և հանդիպել է ապագա կնոջը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանին:
Միխայիլ Պիատրովսկին ծնվել է Երևանում»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Ազատության հրապարակում մասնակցել են «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։
![]()