«Հոգու գործը լռությամբ է կատարվում». Աստծո ամենօրյա խոսքը

Ձեզ մոտ եկած բոլոր մարդկանց ընդունեք իբրև Իմ կողմից ուղարկված և արժանացրեք նրանց արքայական ընդունելության: Անակնկալի կգաք, եթե հասու լինեք այն բաներին, որ ծրագրել եմ ձեզ համար:Անկեղծ սիրով ու ջերմությամբ ընդունեք ձեզ եկողներին: Կարող է այնպես լինել, որ դուք չիմանաք, թե ինչ գործ է կատարվում: Այսօր շատերը կարող են ձեր կարիքը բոլորովին զգալ, բայց շատ հավանական է, որ վաղը արդեն այդ պահանջը ունենան:

Երբեմն, Ես կարող եմ նաև անծանոթ այցելուներ ձեզ մոտ ուղարկել: Այնպես արեք, որ նրանք ձեզ կրկին այցելելու ցանկություն ունենան: Եկվորներից ոչ ոք թող չզգա, որ իր գալը չեք ուզում:Ուրախությամբ բաժանեք ամենքին ձեր Սերը, Զվարթությունը, Երջանկությունը, Ժամանակը, Կերակուրը:

Իբրև այս ամենի արդյունք՝ հրաշալի իրողություններ կբացվեն ձեր առջև: Հիմա ձեզ համար ամեն բան չբացված բողբոջի ձևի մեջ է. Բայց երբ ծաղիկը բացվի, նրա գեղեցկության փառքը ձեր պատկերացրածից շատ ավելի վեր կլինի:Սեր, Ուրախություն ու Խաղաղություն և Հանգստություն կունենաք առատ ու հորդուն չափով. Միայն թե վստահություն ու զորավոր հավատք ունեցեք: Սեր տվեք ուրիշին, տվեք ինչ որ կարող եք: Տվեք ուրախ սրտով ու բաց ձեռքով: Գործածեք ամեն ինչ ուրիշների օգուտի համար և փոխարենը կստանանք ազնիվ բարիքներ ու օրհնություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ