![]()
«Մեր սահմանադրական դատարանը նմանվել է պաշարված ամրոցի, որն այլևս ռազմավարական նշանակություն չունի, կռիվն ավարտված է։ Հաստատ լսել եք, ակվարիումի ձկներին սպանում է թթվածնի պակասը։
Երևի իշխանությունը հասկացավ, որ սահմանադրականին նախկին իշխանության քաղաքական բաստիոն դարձնելը իր մեղքն է․ ինքն էր սնուցում քաղաքական դիսկուրսը իրավական անհետևանք գործողություններով։ Որն է, ուրեմն, օրախնդիր․ սահմանադրական դատարանի նախագահ, թե սահմանադրություն փոխելը․ ի միջիայլոց, այն սահմանադրությունը, որը նախկին իշխանության վերջինը չհեռացողի մտահղացումն է՝ նույն դատարանում իր տեղը հավերժացնողի։
Իսկ ում մտահղացումն է մուկ ու կատու խաղալը իրավունքի այդ ավերակներում։ Թե դեռ հավատում եք, որ կատվի խաղը մկան մահն է հեքիաթային նորմը նաև սահմանադրական նորմ է, դրա համար էլ դուր է գալիս թռչկոտել ավերակների չհանձնվող պարետի հետևից․․․».Նվեր Մնացականյան
![]()
Տեսանյութը ստորև…
![]()