Հայկ Մարությանը չի կարդալու իրեն նվիրած Քոչարյանի գիրքը

Երևանի քաղաքապետ Հայկ  Մարությանը Երևանի 2801-ամյակի առիթով նվերներ է ստանում:  Կարմիր բլուր այցի ժամանակ նրան նույնպես նվեր հանձնեցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը:

«Որոշեցիքն ձեզ գիրք նվիրել: Սա կլինի նաև  գրքի լավագույն գովազդը, որովհետև դուք որպես հայտնի և սիրված դերասան, բազում գովազդներում եք նկարահանվել: Այս պահին նկարահանվեցիք այս գովազդում, ինչի համար շնորհակալ ենք ձեզ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանը՝  նվիրելով գիրքը:

Հայկ Մարությանը նույնպես շնորհակալություն հայտնեց:

«Այսօր ոչ մի անակնկալ տհաճ չէ, ինձ համար բոլոր անակնկալները, նվերները շատ լավն են: Այսօր Երևանի օրն է և Երևանի օրն ինձ համար ամենակարևոր տոներից մեկն է ոչ թե որպես քաղաքապետ, այլ որպես երևանցի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ