Լավ լուր քաղաքապետ Հայկ Մարությանից

Չի բացառվում, որ «կարմիր գծերի» վերացման որոշում կայացվի, դա քննարկվող տարբերակներից մեկն է․․․․

Պետք է ուսումնասիրել, որոշել՝ որն է ամենաօպտիմալ, հնարավորինս արդյունավետ տարբերակը՝ թե՛ ճանապարհների բեռնաթափման, թե՛ հավելյալ ծախսերից ազատվելու տեսանկյունից․․․

Այս մասին ասաել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը: «Տարբեր առաջարկներ կան «կարմիր գծերի» մասով՝ ամբողջությամբ վերացնել, թե միգուցե փոփոխությունների ենթարկել:

Հանձնաժողովները պետք է բոլոր առաջարկները քննարկեն, և դրա հիման վրա վերջնական որոշում կայացվի:

Խմբակցության ներսում էլ տարբեր տեսակետներ են հնչում, որոշ ՀԿ-ներից էլ առաջարկներ կան: Օրինակ՝ միգուցե գոտիավորման մոտեցում լինի»,- նշեց նա․․․

Սուրեն Էյրամջյանի խոսքով՝ քաղաքապետարանում այժմ բոլորն առաջնահերթ կենտրոնացած են աղբահանության խնդիրների վրա․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ