ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շատ շուտով «ախրանիկ» կդառնա…

Ըստ հավաստի լուրերի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շատ շուտով «ախրանիկ» կդառնա: Վերջինս պատրաստվում է մեկնել Մոսկվա և ստանձնել իր հովանավոր Արմեն Գինոսյանի՝ Մանախի պահնորդական ծառայության ղեկավարի՝ «ախռանի» պետի պարտականությունները:

Ըստ մեր աղբյուրի՝ Մանախը Օսիպյանին բավական պատկառելի աշխատավարձ է խոստացել՝ ամսական 10-15 հազար դոլար։ Այս լուրը պաշտոնական հաստատում չի ստացել, սակայն գրեթե անկասկած է, որ քրեականացված գործարարը եղել է Հայաստանի նախկին ոստիկանապետի, այսպես ասած, տանիքը։

Խնդիրը միայն այն չէ, որ այս ամեն ինչի մեջ ակնհայտ կոռուպցիոն բաղադրիչ կար, մանավանդ, որ Օսիպյանն իր պաշտոնավարման տարիներին փաստորեն ոչ միայն ծառայել է «հեղափոխական վարչապետին ու հպարտ քաղաքացիներին», այլ նաև՝ գործարարի, որի շնորհիվ՝ ասում են, նաև հարստացել է ու կարգին «մարդամեջ» դուրս եկել։

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ