«Հայաստանն անխնա թալանվել է, թալանված միլիարդների զգալի մասը դուրս է բերվել երկրից»․ Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Տարիներ շարունակ Հայաստանն անխնա թալանվել է, թալանված միլիարդների զգալի մասը դուրս է բերվել երկրից, մյուս մասով մի քանի տասնյակ ընտանիքներ Հայաստանում հսկայական ունեցվածք են ձեռք բերել, արաբական շեյխերին վայել դղյակներ են կառուցել, բիզնեսներ են հիմնել, հազարավոր հեկտարներով հողեր են յուրացրել եւ այլն, բայց մարդիկ միշտ հավատացել են, որ գալու է ժամանակը, եւ այդ ամենը վերադարձվելու է պետությանը:

Իսկ կոռուպցիոն սխեմաներով մուլտիմիլիոնատեր դարձածներին ապագան առանձնապես չի մտահոգել. նրանք մտածել են, որ նախ՝ իրենց մոտ

«թղթերով ամեն ինչ կարգին է», եւ երկրորդ՝ իրենց իշխանությունը հավերժ է:

Տարիներ շարունակ Հայաստանն անխնա թալանվել է, թալանված միլիարդների զգալի մասը դուրս է բերվել երկրից, մյուս մասով մի քանի…

Posted by Գարիկ Ղազարյան on Saturday, October 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ