![]()
Լրբերը դարձել են սրբեր…
Դուք խոսում եք ընտանիքի նկատմամբ հայի ավանդական ընկալման մասին, որ ընտանիքը վեր է ամեն ինչից եւ մեղադրում իշխանություններին «քաղաքական» հետապնդումներ իրականացնելիս հետապնդվողի ընտանիքի անդամներին այդ ամենին մասնակից դարձնելու մեջ։
Սակայն դուք անմիջապես մոռանում եք ընտանիքի սրբության մասին, երբ բախվում եք արդարադատության հետ։ Դուք խղճահարություն առաջացնելու համար չեք խորշում օգտագործել Ձեր անչափահաս դստերը` հրապարակեծով իբրեւ թե նրա կողմից գրված սրտաճմլիկ նամակը, չեք խորշում օգտագործել Ձեր հորը Ձեր մանիպուլյացիաների մեջ` վատացնելով նրան եւ այդ սուտը Ձեր լրատվամիջոցներով տարածելով ։
Դե իհարկե Ձեր ընտանիքին չի կարելի հրավիրել ոստիկանություն անգամ պարզաբանում տալու համար, չէ որ նրանք բյուրեղից են։ Պարզաբանման, որից հետո նրանք ժպիտով են դուրս գալիս մի շենքից, որտեղից Ձեր իշխանության ժամանակ դուրս չէին գալիս։ Չէ կներեք դուրս գալիս էին, բայց պատուհանից, ասենք 6 րդ վարչության 3/4 հարկի պատուհանից, ինքնասպանություն գործելու միջոցով։
Իսկ հարյուրավորներին ոչ թե հրավիրում, այլ քարշ էին տալիս քաղմաս ու ցուցմունք կորզելու նպատակով լխճում, լխճում բառիս բուն իմաստով, ովքեր դիմանում էին քարշ էին տալիս նրանց ընտանիքի անդամներին բերում եւ նրանց աչքի առաջ սամասուդ անում մինչեւ կորզեին ցուցմունքը։ Հավատացեք դրանից հետո նրանք ժպիտով չէին դուրս գալիս, ու դեռ երկար տարիներ նրանք չէին ժպտում։
Իսկ Ձեր հարազատների կրունկներին դուբիկեքով ձեր աչքի առաջ հարվածե՞լ են, իսկ ցելոֆոնը հագցրե՞լ են նրա գլխին մինչ կխեղդվի, էլեկտրաշոկով դոզա տվե՞լ են, իսկ նստեցրե՞լ են շշին, շարունակե՞մ։ Չէ՞։ Այսպես եղել է տասնյակ տարիներ ու սրա միջով անցել են հազարավոր մարդիկ: Հազարների ճակատագրերն եք խեղել, իսկ այսօր Դուք ժպիտով եք դուրս գալիս բոլոր ժամանակների դժոխք հիշացնող շենքից եւ տեսախցիկների առաջ կանգնում ու Փաշինյանին համեմատում Բերիայի հե՞տ։ Միթե՞ կարելի է լինել այդքան լկտի:
Լրբերը դարձել են սրբեր…Դուք խոսում եք ընտանիքի նկատմամբ հայի ավանդական ընկալման մասին, որ ընտանիքը վեր է ամեն ինչից…
Posted by True News on Friday, October 18, 2019
![]()