![]()
Վահագն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ հանրապետականների կողմից հնչեցրած այն մտքին, թե թույլ չեն տա , որ 37թ․ կրկնվի։
Մինչ մեջբերեմ հիշյալ գրառումը, շատ կցանկանայ մեկը կողքից էս ողորմելիներին հարցներ, թե քանի մարդ է գործազուրկ դարձել իրենց թեթև ձեռքով, քանի մարդ է բանտերում փակվել հետո սպանվել, քանի մարդ է անհայտ կորել, քանի մարդու եք թալանել ու սեփական հայրենիքից վտարել, բայց էս ամենը մի կողմ․
դուք այն ստահակներն էիք , որ Հայաստանի երիտասարդի ուղեղում դաջել էիք էս երկիրը երկիր չի մտածողությունը՝ այ միայն սրա համար, որ անխնա զբաղվել եք սեփական հայրենիքի ոչնչացմամբ , երիտասարդի երազանքի իրավունքի ոչնչացմաբ և մարդկանց ազատ միտք արտահայտվելու իրավունքի ոտնահարումով, ձեզ մասսայական լռեցնել է պետք և այս երկրից արտաքսել․․․ Համոզված եմ , հետագա պատմության մեջ ձեր կառավարած տարիները Հայաստանում որակավորվելու են տոտալիտար համակարգի փայլուն դրևորում․․․
«1937 թվականից են խոսում մարդիկ, որ իրենց իշխանության օրոք ընդդիմադիրներին հեռացնում էին աշխատանքից«: Ասում էին ընդդիմադիր ես պետք է սոված մնաս քանի որ չես ենթարկվում մեզ: Ընտրությունների ժամանակ ասում էին մեզ ձայն եք բերելու չէ կհեռացվեք աշխատանքից, հիշում եմ 2013 թվականին մասսայաբար բոլորին Հանրապետական էին դարձնում: Հիմա եկել են ժողովրդավարությունից են խոսում, 37 թվից են խոսում»․ — Վահագն Խաչատրյան:
1937 թվականից են խոսում մարդիկ, որ իրենց իշխանության օրոք ընդդիմադիրներին հեռացնում էին աշխատանքից: Ասում էին…
Posted by Վահագն Խաչատրյան on Friday, October 18, 2019
![]()