«Տոնդ շնորհավոր ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ. Իմ մի քիչ խելար ու խենթ սիրո քաղաք իմ Երևան»․ Գևորգ Գրիգորյան

Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Բարև, Բարև, իմ կարոտի Երևան իմ սրտի Երևան: Գիտես, ես ինչքան մեծանում եմ միշտ մնում եմ քեզ հետ երիտասարդ. Իմ սրտի Երևան իմ հոգու մայրաքաղաք. Դու իմն ես, իմ կարոտն ես իմ կյանքն ես իմ սիրտը դողում եմ քո վրա վախ հանկարծ իմ Երևանս չճերմակի չծերանա. Վախ հանկարծ իմ Երևանս չհիվանդա, իմ Երևանն էլ է շնչում ապրում ինչպես ես, իմ Երեւանյան փողոցները ինձ իրենց գիրկն են առնում. Առնում են իրենց ափերի մեջ ինչպես իրենց զավակին. Իմ մայր քաղաքը.

Ամեն տառի մեջ մի քաղցրություն կա. Իմ հին ու նոր Երևան. Սիրում ու փայփայում կարոտը սրտիս մեջ. Շատ հեռու չեմ քեզնից ընդամենը 200 կիլոմետր բայց ամեն անգամ կարոտով եմ բացում աչքերս ու երազում քեզ ու քո փողոցները. Կանգառները. Ժողովուրդ մի բան ասեմ չեք հավատա երբ գալիս եմ Երևան ես տրանսպորտ շատ քիչ եմ նստում քիչ եմ նստում որ փողոցներով քայլեմ ու զրուցեմ իմ Երևանիս հետ մենք մի մարդու նման իրար հետ շրջում ենք շփվում խոսում բարևում քայլում.

Այո երբ գալիս եմ Երևան իմ խելքը թրցնում եմ, մենք ես ու իմ հա հենց իմ քաղաքը միասին շատ հետաքրքիր օր ենք անցկացնում. Բաղրամյան պողոտայից մինչեւ Հյուսիսային ավտոկայան. Օպերայից մինչև1 մաս Բանգլադեշ ու օդանավակայան. Կարճ ասած իմ Երևանի հետ մենք երկու խելառ առնում ենք մեր մանկության երիտասարդության հուշերի կարոտը ես ու իմ Երևանս.

Իմ կարոտիս, սիրո մանկության պատանեկության մայրաքաղաքը. Շատ բաներ դեռ քեզ ունեմ ասելու կիսվելու իմ հա իմ կռիվների իմ լացի իմ ուրախության իմ կարոտի Երևանս. Տոնդ շնորհավոր ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ. Իմ մի քիչ խելար ու խենթ սիրո քաղաք իմ Երևան. Գալու եմ ու երկար զրուցելու ենք ինչպես խենթ կարոտվ քո զավակ. Մայր Երևան, մեք դեռ շատ կիսատ գործեր ունենք. Շատ շատ խոսելու թեմաներ մենք դեռ շատ քայլելու ճանապարհ ունենք իրար հետ. ՍԻՐՈՒՄ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԻՄ ԵՐԵՒԱՆ.

Քեզ կարոտով շատ սիրող հարգանքներով Գևորգ Գրիգորյան.

Բարև, Բարև, իմ կարոտի Երևան իմ սրտի Երևան: Գիտես, ես ինչքան մեծանում եմ միշտ մնում եմ քեզ հետ երիտասարդ. Իմ սրտի Երևան…

Posted by Gevorg Grigoryan on Saturday, October 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ