Ուշադիր նայեք այս նկարին…արտառոց ոչ մի բան չկա, բայց երբ իմանաք դրա պատմությունը կսկեք արտասվել…

Քելսի Հարմոնը՝ ակտիվ ուսանողուհի և սպորտսմենուհի է: Իսկ լուսանկարում դուք տեսնում եք նրա պապիկին, ով ունի 6 թոռ: Վերջերս պապիկը որոշեց իր տուն հրավիրել մեծահասակ թոռնիկներին և թոռնուհիներին, որպիսի նրանց հետ անցկացնի գոնե մեկ օր, քանի որ երիտասարդները նրան շատ հազվադեպ են այցելում:

Սակայն ամենատխուրն այն է, որ պապիկի մոտ եկել էր միայն Քելսին: Աղջկան դա այնքան էր հուզել, որ ինքը որոշեց համացանցի իր էջում հրապարակել այս լուսանկարը՝ դրան կից գրելով.

Պապիկիս հետ ընթրիքը՝ այսօր երեկոյան…Նա 12 բուրգեր էր պատրաստել, իր 6 թոռների համար, բայց միայն ես էի եկել…Սիրում եմ նրան:

Լուսանկարն արագ տարածվեց համացանցում, իսկ դրա տակ բազմաթիվ սրտացավ օգտատերեր մեկնաբանություններ թողեցին…

Շատ ցավալի է, որ որոշ մարդիկ մոռանում են իրենց տատիկների և պապիկների մասին: Բայց չէ որ նրանք երջանկանում են թոռների հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթից: Բարի խոսքը, ուշադրությունն ու հոգատարությունը տաքացնում են նրանց սիրտը՝ նույնիսկ ամենամռայլ օրերին:

 

 

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ