«Երբ նվաղեք ճանապարհին, այդժամ, հզոր ու Ամենահաս Ձեռքիս Հպումը զորավիգ կլինի ձեզ». Աստծո ամենօրյա խոսքը

Երբ լուռ կանգնած եք Իմ առջև, Ես Ձեռքս դնում եմ ձեր գլխին և Աստվածային հոգին այդ հզոր հպումով ներհոսում է ձեր էության մեջ: Սպասեք Իմ առջև՝ լռությամբ զգալու համար այդ ներթափանցումը:

Երբ ճանապարհի ընտրության համար Ինձ եք նայում, Իմ ձեռքը մեղմորեն հպվում է ձեր բազուկին՝ ցույց տալու համար ընտրելիք ճանապարհը: Երբ մտավոր, ֆիզիկական, կամ հոգևոր տրտմության մեջ ընկած, Ինձ եք դիմում բժշկություն ստանալու համար, Իմ մեղմ հպումը իրոք բժշկություն և ուժ է տալիս ձեզ, արթնացնում երիտասարդ օրերի ձեր կենսաուժը, լցնում՝ մաքառելու ու վերմագլցելու զորությամբ: Երբ նվաղեք ճանապարհին, ձեր անհաստատ քայլերը հաստատեն, որ սպառվել է մարդկային կարողությունը, այդժամ, հզոր ու Ամենահաս Ձեռքիս Հպումը զորավիգ կլինի ձեզ, ձեր ճանապարհին:

Իմ Հպումը դեռևս պահում է իր հին զորությունը, այդ Ուժը խոստաված է ձեզ: Ուրեմն առաջ ընթացեք արիակամ ու անահ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ