![]()
Ազատություն ռադիոկայանն օրերս հրապարակեց տեղեկություն, որ եւս մի ականատես է պատրաստ վկայություն տալ Պողոս Պողոսյանի հայտնի գործով: Ըստ ռադիոկայանի անդրադարձի, այդ ականատեսը ազգագրագետ Գայանե Շագոյանն է, որը պատմել է 18-ամյա դեպքի որոշ մանրամասներ եւ ասել, թե երբեք չի մոռանա «Պրիվետ Ռոբ» արտահայտությունից հետո Ռոբերտ Քոչարյանի դեմքը:
Խոսքը Առագաստ սրճարանում 2001 թվականին տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին է, որի զոհ դարձավ քաղաքացի Պողոս Պողոսյանը: Նրան սպանելու համար պայմանական ազատազրկման դատապարտվեց Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Աղամալ Հարությունյանը՝ Կուկու մականունով:
Մի քանի ամիս առաջ տարածվեց տեղեկություն, որ Հայաստանում է բրիտանացի Նյուտոնը, որը 18 տարի առաջ սրճարանի զուգարանում եղել էր Պողոսյանի հանդեպ նախագահ Քոչարյանի թիկնախզորի բռնության ականատես: Նյուտոնի ցուցմունքը, որը եղել էր գրավոր, քանի որ ըստ նրա՝ իրեն խորհուրդ էին տվել չմնալ Հայաստանում, դատարանը հաշվի չէր առել: 18 տարի անց գալով Հայաստան, Նյուտոնը կրկնել է տեսածն ու հայտնել նոր ցուցմունքի պատրաստակամություն:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.lragir.am/2019/10/18/486010/
![]()