![]()
Լյովա Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
էս երբվանի՞ց ընտանիքը ձեզ համար դարձավ սրբություն,Շարմազանով և մյուսներ:
Գուցե,այն օրվանի՞ց,երբ Արամ Սարգսյանին լռեցնելու համար շինծու գործ սարքեցին նրա եղբոր վրա և դատապարտեցին:
Գուցե,այն օրվանի՞ց,երբ ի նշան բողոքի Վազգեն Սարգսյանի մայրը մի քանի օր նստացույց էր անում նախագահականի դիմաց,ձեզանից և ոչ մեկը չայցելեց նրան:
Գուցե,այն օրվանի՞ց,երբ 2008-ի փետրվարի 25-ի առավոտյան 6-ին,10-15 դիմակավորված,զինված անձինք ներխուժում են մեր բնակարան,երկու հարսների,երկու մանկահասակ երեխաների ներկայությամբ,երեսուն տարվա «ռեցիդիվիստ» ուսուցչին ձերբակալելու համար:
Գուցե,այն օրվանի՞ց,երբ 2004-ի ապրիլի 12-ի գիշերը, ջարդելով «Հանրապետություն» կուսակցության գրասենյակի դուռը,բերման ենթարկեցին Հրայրի դուստրերին հասակակից աղջիկների և Էրեբունու ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկեցին:
Շարունակե՞մ:
Չխոսե՛ք ընտանիքից,այն ձեր ռեժիմին հասու չէր:
էս երբվանի՞ց ընտանիքը ձեզ համար դարձավ սրբություն,Շարմազանով և մյուսներ:Գուցե,այն օրվանի՞ց,երբ Արամ Սարգսյանին…
Posted by Lyova Yeghiazaryan on Friday, October 18, 2019
![]()