![]()
Քարդաշյան ընտանիքի հերթական ապրանքանիշը՝ Skims-ը, գրավում է ամբողջ աշխարհը։ Բացառություն չեն նաեւ ռուս աստղերը, որոնց թվում է Թինա Կանդելակին։ Օրերս հայտնի լրագրողը ներկայացել է նոր սպորտային կերպարում՝ փորձելով Քիմ Քարդաշյանի ձգող ներքնազգեստը։
Նրա խոսքով՝ այս հագուստով ցանկացած կազմվածք ունեցող կին իրեն հարմար կզգա։ «Որակը վատ չէ։ Դե, ողջույն, Քիմ Քարդշյան, բարի երեկո»,- իր տպավորություններով կիսվել է Կանդելակին։
Դատելով նրանից, թե ինչ կայտառությամբ է հեռուստահաղորդավարուհին մարզվում, կարել է ասել, որ Skims-ի ներքնազգեստն, իսկապես, հարմար է։ Թինան ընտրել է ավազագույն տոպ եւ մի փոքր ավելի մուգ լեգինս։ Դրանց արժեքը միասին կազմել է 85 դոլար։
![]()
![]()