Հիմա էլ վայնասուն՝ Թովմասյան Հրայրի հայրիկի ու դստրիկների համար։ Էն էլ՝ ինչի համար։ Ընդամենը հրավիրել են ԱԱԾ։ Ինչպիսի «սրբապղծություն»։

Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այսօրվա էս վայնասունը հիշեցրեց հենց այս իրեք մանեթանոց վայնասունին նման մի այլ պատմություն։
Հիշու՞մ եք ԷՇարմազանովի աղջկա հուզաթաթախ նամակը՝ հոր մանդատազրկումից հետո։

Ֆեյսբուքում ինչքան տառաճանաչ մարդ կար, զբաղված էր Շարմազանովի աղջկան մխիթարելով։
Մինչեւ հիմա էլ չգիտեմ, թե ինչի էին մխիթարում։
Ի՞նչ էր պատահել։

Քաջ Նազարի բախտով, Սերժիկին օրուգիշեր քծնելով դարձել էր ԱԺ փոխնախագահ, մեկ էլ մի օր էլ՝ այլեւս փոխնախագահ չէր։
Փաստորեն որ մենք երբեք փոխնախագահ չենք եղել, մեր երեխաներն անմխիթար վիճակու՞մ էին։ Էդ պաշտոնը գրպանու՞մ էր ծնվել պիոներմոսին։

Հիմա էլ վայնասուն՝ Թովմասյան Հրայրի հայրիկի ու դստրիկների համար։ Էն էլ՝ ինչի համար։ Ընդամենը հրավիրել են ԱԱԾ։ Ինչպիսի «սրբապղծություն»։
Էն որ ֆաշիստի նման բանտերն էիք լցնում խոշտանգելով, երեւի նրանք երեխաներ, հայրեր ու քույրեր չունեին։ Կամ հենց իրե՛նք երեխաներ, հայրեր ու քույրեր չէին։

Տականքներ, քանի-քանի երեխա է աչքիս առաջ տարիներով փողոցներում անցկացրել իրենց հայրերին, եղբայրներին բանտից ազատելու պահանջով ակցիաներին մասնակցելով ու մենթերի վիրավորանքներն ու քաշքշոցը «վայելելով»։

Քանի-քանի երեխայի արցունք եմ տեսել։ Աչքիս առաջ մեծացան, օրիորդ ու պատանի դարձան։
Ինչի՞ մի անգամ գոնե ձեզանից մեկի կիսաձայն դատապարտող խոսքը չլսեցինք, այ ստոր չարչիներ։

Զզվում եմ ձեզանից, արհամարհում եմ ու նողկում։

Այսօրվա էս վայնասունը հիշեցրեց հենց այս իրեք մանեթանոց վայնասունին նման մի այլ պատմություն։Հիշու՞մ եք ԷՇարմազանովի…

Posted by Լիզա Ճաղարյան on Friday, October 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ