Ի՞սկ մեկը հարցնող լինի, Պ-ն Ֆարմանյան, Փաշինյան Նիկոլը ի՞նչու պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար կամ չտար․․․

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Պ-Ն ՖԱՐՄԱՆՅԱՆ, ՊԱՐՏՔԸ ԿՀԱՏՈՒՑՎԻ, ԵՍ ԿՄԻՋՆՈՐԴԵՄ

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ Հրայր Թովմասյանը Փաշինյանի ընտանիքին թույլ է տվել արտահերթ հանդիպել բանտում:

Բրավո, ապրի Հրայրը, ԶԸԸՄՓ կասեր Փաշինյանը:
Բայց ինձ մի հարց է տանջում, որով էլ կդիմեմ Սամվել Ֆարմանյանին:

Ի՞սկ մեկը հարցնող լինի, Պ-ն Ֆարմանյան, Փաշինյան Նիկոլը ի՞նչու պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար կամ չտար:
Չնայաց, ակնարկդ հասկանալի է, պարտքը պետք է վերադարձվի, այստեղ դու ճիշտ ես:

Երբ Հրայր Թովմասյանը կհայտնվի բանտում, ապա խոստանում եմ, ինքս կմիջնորդեմ ԱՆ Նախարար Պ-ն Բադասյանին, որ մեկի փոխարեն 10 արտահերթ տեսակցություն տրամադրի Հրայր Թովմասյանի ընտանիքին:

Վստահ եմ, Վարչապետն էլ չի առարկի:
Ինչպես կյանքը ցույց տվեց, մեր Վարչապետը ոչինչ չի մոռանում և հատուցում է բոլոր պարտքերը իրենց տոկոսադրույքներով:
Այնպես որ, պ-ն Ֆարմանյան, հենց Հրայր Թովմասյանը կալանավորվի, դուխով դիմի:

Պ-Ն ՖԱՐՄԱՆՅԱՆ, ՊԱՐՏՔԸ ԿՀԱՏՈՒՑՎԻ, ԵՍ ԿՄԻՋՆՈՐԴԵՄՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է…

Posted by Artak Galstyan / Արտակ Գալստյան on Friday, October 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ