![]()
Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երբ տղամարդը, մանավանդ՝ զինվորականը ոչ մի կերպ չի կարողանում զսպել շատախոսության պսիխոզը՝ կնշանակի նա չխոստովանված վախեր ունի: Հոգեբանները սրան թունելային էֆեկտ բնորոշումն են տվել, երբ վախը նեղացնում է մարդու ընկալումը, ընտրության ազատությունը և ցածր ինքնագնահատականի ինդեքսով ծրագրավորում նրա վարքը:
Սրա ամենախայտառակ դրսևորումն արտահայտվեց իրեն երկրի միակ տղամարդ հռչակած անձի հետ. երբ վախը ստիպեց, որ վեգետատիվ նյարդային համակարգի գերլարման արդյունքում կենսական կարևոր օրգանները աշխատեն մաքսիմալ ուժով և հարվածեն պարելուն խանգարող առանձին հանգամանքներին:
Ցավոք, վախերից բխող կրիտիկական մակարդակ է արձանագրում նաև արցախյան հայտնի գեներալը՝ հարցազրույցների ինտենսիվությունը, դրանցում արտահայտված կլինիկան խոսում է վախի խթանիչների սուր ազդեցության մասին. Բերանի ծայրերը կտրուկ ձգված են, աչքերը՝ չափից դուրս լայն բացված, իսկ վերին կոպն անկանոն շարժվում է՝ մերկացնելով արյան հագուրդի մեջ կորած բիբը:
Մարդասիրական արարք կլինի լրագրողների կողմից, որ սույնին որոշ ժամանակ զրկեն հանրային կապից, որովհետև հենց հետադարձ կապի հուզական դինամիկան է սրում վախի սինդրոմը՝ առաջացնելով նեգատիվ հույզերի այնպիսի սպառնալիք, որն ըստ Թոմկինսի, կարող է հանգեցնել պարանոյալ շիզոֆրենիայի: Խնայենք միմյանց:
Երբ տղամարդը, մանավանդ՝ զինվորականը ոչ մի կերպ չի կարողանում զսպել շատախոսության պսիխոզը՝ կնշանակի նա չխոստովանված վախեր…
Posted by Vard Simonyan on Thursday, October 17, 2019
![]()