![]()
Լրագրող Լիզա Ճաղարյանը սոցկայքի իր էջում գրել է.
2008 թվականի փետրվարի 2-ին ռոբասերժական «արդարադատները» հասել են Կոթի գյուղ, ձերբակալել ու Երեւան են բերել Սերյոժա Սիրադեղյանին՝ միայն այն պատճառով, որ այդ համեստ, գյուղացի ծերունին Վանո Սիրադեղյանի եղբայրն է։
Մեղադրանքն էլ սահմանամերձ գյուղում ապրող մարդու տանը հայտնաբերված ԱՌԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՏԻՐ-ի հրացանն է եղել, ձերբակալության հիմնավորումն էլ սա է. «…մնալով ազատության մեջ` կարող է թաքնվել վարույթը իրականացնող մարմնից եւ խոչընդոտել մինչդատական վարույթում քրեական գործի քննությունը»։
Պատկերացրիք, չէ՞, թե ոնց է սահմանամերձ գյուղում ապրող հողագործ մարդը «խոչընդոտում» էս դարակազմիկ գործի քննությանը։
Ու սրանք՝ էս ռոբասերժական անբարոյականները, հիմա ձենները գլուխներն են գցել, թե ոնց կարելի է հարցեր տալ Թովմասյան Հրայրիկի պապային ու քույրերին։
Երեւի էս տանը բոլորն Անժոյի պես քնքուշիկ են ու Հրայրիկի պես մեղմօրորիկ. հենց հարց ես տալիս՝ հալվում-մաշվում են համեստությունից։
2008 թվականի փետրվարի 2-ին ռոբասերժական «արդարադատները» հասել են Կոթի գյուղ, ձերբակալել ու Երեւան են բերել Սերյոժա…
Posted by Լիզա Ճաղարյան on Thursday, October 17, 2019
![]()