![]()
Դուք երբևէ լսել եք «մարդագայլեր» սինդրոմի մասին: Այս հիվանդությունը հիպերտրիխոզ է անվանում:Դրա առանձնահատկությունն կայանում է նրանում, որ այս սինդրոմով տառապող մարդիկ մազերի աննախադեպ աճ են ունենում: Ինչպես պնդում է մայրը, հնդկական ընտանիքի երեք քույրերն այս հիվանդությունը ժառանգել են իրենց հորից:
Ընդհանուր առմամբ, նրանք ընտանիքում ունեն հինգ դուստր, որոնցից երկուսի բախտն է բերել: Աղջիկների մայրն իրենց հոր հետ ամուսնացել է 12 տարեկանում: Նա պատմում է, ծնողների մասհից հետո քեռին և մորաքույրը ստիպված են եղել նրան այդքան փոքր տարիքում ամուսնացնել: Այդ ժամանակ նա ոչինչ չի իմացել ապագա ամուսնու մասին, նույնիսկ չի տեսել նրա դեմքը:
Նրա ամուսինը կյանքից հեռացել է 2007 թվականին: Երեք դուստրերի անուններն են Սավիտա, Մոնիշա և Սավիտրա Սանգլի: Աղջիկներն իրենց ամբողջ կյանքի ընթացքում պայքարում են ամբողջ մարմնում ունեցած խիտ մազերի դեմ: Մազերի պարբերաբար հեռացումը, սափրվելը և կրեմը չօգնեցին, ուստի աղջիկները քրտնաջան աշխատում էին գումար խնայել լազերային էպիլյացիայի համար, որը արժեր մոտ մի քանի հազար դոլար:
![]()
Հնդիկ ռեժիսոր Շեխ Գուպտան վճռական էր օգնել աղջիկներին և նկարահանել է վավերագրական ֆիլմ նրանց մասին՝ անհրաժեշտ գումար հավաքելու համար: Իսկ 2012-ին մոսկովյան բժիշկները հետաքրքրվեցին նրանցով, ովքեր էլ օգնեցին նրանց հաղթահարել իրենց խնդիրը:

![]()