«Իմ հայրն էլ լիներ, այցելելու էին…». Ալեն Սիմոնյանը՝ ԱԱԾ-ի գործողությունների մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցրել են ԱԱԾ գործողությունների և Հրայր Թովմասյանի հոր տուն այցելելու մասին:

«Ես չգիտեմ, թե ինչ պատճառով են այցելել, բայց վստահ կարող եմ ասել, որ որևէ կապ չունի, թե դա ում հայրն է, քանի տարեկան է, խոսքը գնում է օրինականության մասին:

Եթե տվյալ անձը չլիներ ինչ-որ մեկի հայրը և լիներ տեղեկություն, մեկ է՝ այցելելու էին:

Իմ հայրն էլ լիներ, այցելելու էին:

Իմ հետ կապված նույնպես դեպքեր են եղել և կան դեպքեր, որ ինձ կանչել են Քննչական, ցուցմունք եմ տվել՝ գրավելով այն պաշտոնը, որը զբաղեցնում եմ: Ես դա չեմ համարում իմ նկատմամբ հետապնդում»,- ասաց Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ