Երևանում նախօրեին վիրավորում ստացած ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից

Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

Նա իրեն լավ է զգում: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

«Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ:

Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց: Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է»,- մասնավորապես ասված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ