![]()
Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):
Վիտալի Բալասանյանը «Լայվ նյուզ»-ին տված հարցազրույցում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի հետ մեկ ամսվա վաղեմության հանդիպումը և սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել նրանց, ովքեր իր իսկ խոսքերով՝ ոտնձգություն կանեն իր, Արցախի իշխանության և պետականության դեմ:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ հայտարարություններում նշված հանգամանքները կստուգի ԱԱԾ-ն:
![]()