![]()
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գյումրու օդանավակայանի միջոցով, բյուջետային թռիչքների գաղափարի իրականացումն իրական ու շոշափելի քայլ է ոչ միայն գրավիչ գների (որի մասին խոսում են բոլորը), այլ նաև տարածքային համաչափ զարգացման առումով։
Համադրելով սա ավտոմաքսատան և այլ զարգացումների հետ կարծում եմ, որ սա հանգեցնելու է Գյումրիում նաև անշարժ գույքի գների, ինչպես նաև բիզնես ակտիվության աննախադեպ աճի․․․
Սա շատ կարևոր է, քանի որ ավանդաբար Շիրակի մարզը եղել է աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող մարզը։ Հենց նման միջոցառումներն են խոսում համաչափ տարածքային զարգացման ու ներառականության ուղղությամբ կառավարության կողմից կատարվող գործնական քայլերի մասին․․․
#Խոսքիցգործ #Գյումրի #համաչափտարածքայինզարգացում Գյումրու օդանավակայանի միջոցով, բյուջետային թռիչքների գաղափարի…
Posted by Artak Manukyan on Wednesday, October 16, 2019
![]()