![]()
Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ՈՉԻՆՉ ԳԱՂՏՆԻ ՉԻ ՄՆԱ
Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Գեներալ Բալասանյանը հայտարարում է, թե գիտի ինչ է խոսել վարչապետ Փաշինյանն Ալիևի հետ վերելակում։ Այս հայտարարությունից ժամեր անց Փաշինյանը պաշտոնանկ է անում Գրիգորի Հայրապետովին, ով իր հետ գտնվել է վերելակում»։
Նախ նշեմ, որ Վերելակում այլ անձիք նույնպես եղել են, դիցուք Ալիևի անվտանգության աշխատակիցը:
Բացի այդ, ի՞նչ պետք է ասեր Վարչապետը, որը կարելի էր որ լսեր թշնամի Ալիևը, բայց գաղտնիք է Հայ ժողովրդի համար:
Կամ կարելի է արդյո՞ք պատկերացնել, որ Ալիևը իր և Փաշինյանի խոսակցության մասին չպիտի տեղեկացներ իր արտգործ նախարարին կամ այլ անձանց:
Այսինքն Փաշինյան-Ալիև վերելակի հանդիպումը և զրույցը, չի կարող իրենից պետական այն գաղտնիքը ներկայացնել, որ դրա արտահոսքն էլ առիթ հանդիսանար Հայրապետովի պաշտոնանկությանը:
Ինչ վերաբերվում է Բալասանյանի մտքի արգասիքներին, ապա կարծում եմ, վերջինս նման արտահայտություն կատարելուց, հստակ պատկերացրել է, թե ինքը, կամ իր տերերը Սերժը և Ռոբերտը, ինչ կխոսեին իրենց հարազատ Ալիևի հետ:
Բայց ընդունեք, որ դա ոչ մի աղերս չի կարող ունենալ Փաշինյանի զրույցի հետ: Կարծում եմ պատճառը այլ է: Ուղղակի Հայրապետովը, ինչպես նաև Վանեցյանը և ուրիշները, կրկին անգամ ապացուցեցին, որ նախկին օկուպացիոն ռեժիմի հետ կապերից և նրանց ծառայելուց չեն կարողանում ձերբազատվել:
Որ իրենց կլանի համար, հանցակցությունը ավելի բարձր արժեք է, քան հայրենիքը և ժողովուրդը:
Եթե Վարչապետը որոշեց, ԱԱԾ պետ և Ոստիկանապետ նշանակել համակարգի հետ կապ չունեցող, իրեն հավատարիմ անձանց, ապա դեռ շատ պաշտոնյաներ կհեռացվեն մինչ օրս նախկին ռեժիմին ծառայելու համար:
Այնպես որ խորհուրդ կտամ բոլոր այն անձանց, ովքեր դեռևս ծառայում են նախկին ռեժիմին, ինքնասիրություն ունենալ, հեռանալ ինքնուրույն, միևնույն է բացահայտվելու են և հեռացվելու:
Ոչինչ գաղտնիք չի մնա:
ՈՉԻՆՉ ԳԱՂՏՆԻ ՉԻ ՄՆԱԼրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալ Բալասանյանը հայտարարում…
Posted by Artak Galstyan / Արտակ Գալստյան on Wednesday, October 16, 2019
![]()