![]()
WCIT 2019-ի շրջանակներում այս տարի Հայաստան էին ժամանել ամերիկահայ աստղ Քիմ և Քորթնի Քարդաշյանները:
Քիմ Քարդաշյանի ավագ դուսրը՝ Նորթն այցի ժամանակ կրում էր «Նարեկածին» հայկական ազգային զարդ: «Նարեկածին» հայկական ազգային զարդերի հիմնադիր Մհեր Սահակյանը նշեց, որ զարդն իրենք չեն նվիրել Քիմին.«Դեռևս 2015 թվականին, երբ Քիմ Քարդաշյանը մյուս քրոջ՝ Քլոեի հետ եկել էր Հայաստան, Մերգերյան կարպետի և Տերյան մշակութային կենտրոնի կողմից ցուցադրություն էր կազմակերպված հայկական տարազների, որին մասնակցում էին նաև մեր զարդերը:
Ցուցադրության ժամանակ Քլոեն հավանել էր մեր զարդը ու վերցրել էր: Եվ այս անգամ Նորթն էր այն կրում: Մենք էլ էինք զարմացել, որ 4 տարի ճակատնոցը պահել էին: Եվ շատ ճիշտ էր օգտագործել, քանի որ քչերը գիտեն, որ ճակատնոցը ոչ միայն վզի վրա են կրում, այլ նաև ճակատին»:
![]()
![]()