![]()
Կաչպիս Փաշոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վիտալի Բալասանյանի այն արտահայտությանը, թե Լևոն Տեր — Պետրոսյանը հող էր ուզում հանձնել։
Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի վարած քաղաքականությունը շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը, երբ նա ասում էր. «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք»։ Այս մասին օրերս Ստեփանակերտում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Լևոն Տեր Պետրոսյանի քաղաքականությունն հետևյալն էր, տալ լայն ինքնավարություն, ստատուս Ադրբեջանի կազմում։ Մինչ օրս Լևոն Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել այդ մտքից ու այդ ծրագրից։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի հետ։
Երբ Փաշինյանը ընտրվել էր վարչապետ, ես այն ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էին, բայց Փաշինյանին վաղուց եմ ճանաչում, շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, Աննա Հակոբյանին էլ կարող եք հարցնել թե ինչ հարաբերություններ են եղել։ Սակայն այն, ինչ մասին խոսում է Փաշինյանը, տեսլականի մասին, չկա նման տեսլական»,-ասաց Բալասանյանը։
Կարպիս Փաշոյանը, հրապարակելով լուսանկարը, կատարել է հետևյալ գրառումը․
Ժամանակին Վիտալի Բալասանյանը հպարտանում էր այս նկարով, հպարտ-հպարտ տեղադրում Ֆեյսբուքում, իսկ հիմա առաջին նախագահին մեղադրում է ահաբեկչության և «հող հանձնելու» մեջ։
Հիմա մենք ո՞ր Վիտալիին հավատանք ու վստահենք։
![]()
Ժամանակին Վիտալի Բալասանյանը հպարտանում էր այս նկարով, հպարտ-հպարտ տեղադրում Ֆեյսբուքում, իսկ հիմա առաջին նախագահին մեղադրում է ահաբեկչության և «հող հանձնելու» մեջ։ Հիմա մենք ո՞ր Վիտալիին հավատանք ու վստահենք։
Posted by Կարպիս Փաշոյան on Tuesday, October 15, 2019
![]()