![]()
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցը, մասնավորապես դրա, այսպես ասած, Հայաստան-արցախյան հատվածը համընկավ Բաքվում Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն հնչեցնում էին իրենց համար ավանդական և սովորական դարձած ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանությունը, այլ նաև հավակնություններ ներկայացնում Զանգեզուրի առումով:
Այդ հայտարարությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահների այցը ստանում է բավականին հակասական երանգավորում: Ի՞նչ են ուզում համանախագահները Հայաստանից, Արցախից, և ի՞նչ բովանդակությամբ:
Եթե նրանք ուզում են խաղաղություն, ապա համանախագահները թերևս պետք է գային ոչ թե Հայաստան, այլ մեկնեին Բաքու, որտեղ Էրդողանն ու Ալիևը զարկ էին տվել երևակայությանն ու ռեգիոնալ հավակնությունների շքերթ կազմակերպել: Որովհետև ռեգիոնալ և միջազգային անվտանգության ցցուն սպառնալիքները Բաքվում էին, երկուսը մի տեղում, երկու ոչ երնեկը մեկ տեղում:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2642341.html
![]()