![]()
16-ամյա սիսիանցին ՝ Տիգրան Թովմասյանը, ով ինքնուրույն մեքենա է հավաքել, վաճառքի է հանել մեքենան: Տիգրանը պատմեց, որ ցանկանում է մեքենայի վաճառքից ստացված գումարով այս անգամ էլ ամենագնաց մեքենա հավաքել:
«Մեքենան 1000 դոլարով ցանկանում եմ վաճառել, բայց դեռ մենակ հարցնում են, իրական գնորդ չկա: Վաճառքի գումարից էլ ցանականում եմ ամենագնաց ստեղծել, անունն էլ «Մոնսթր» է լինելու»,- պատմեց նա:
16-ամյա պատանու առաջին հավաքած մեքենան «Хищник» է կոչվել: Տիգրանը «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի սան է, նաեւ անօդաչու սարք է հավաքել: Պատմում է, որ նոր անօդաչու սարք են նախագծում, որը 400 մետր երկինք է բարձրանալու:
![]()
![]()
![]()