![]()
Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի օրակարգը հագեցած էր։ Պատմական հայրենիքում Քիմն իր երեխաների հետ մկրտվեց Էջմիածնի Մայր տաճարում։38-ամյա հայուհին արարողության ընթացքում արված նոր լուսանկար է հրապարակել։
Լուսանկարում նա պատկերված է կրտսեր դստեր՝ Չիկագոյի հետ։ «Չիկագոն Հայաստանում»,- գրել է Քիմը։ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում Քիմն ասել էր, որ երեխաների մկրտությունը Հայաստանում իրենց համար ամեն ինչ է նշանակում։
«Գտնվել Հայաստանում եւ այստեղ կնքել երեխաներին մեզ համար նշանակում է ամեն ինչ»,- նշել էր նա։
![]()
![]()