![]()
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիական ավիացիայի համար կարևոր իրադարձություն է եղել, և Եվրոպայի ամենամեծ ավիացիոն ընկերությունը աշխատելու է Հայաստանում:
Նա նշեց, որ ստացվում է, որ, օրինակ՝ Երևանից Հռոմ 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել: «Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից տոմսեր կային վաճառքի»,-ասաց նա:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դեռևս չորս ուղղությամբ թռիչքներ կան: «Գնային քաղաքականությունը հենց միտված է նրան, որ հնարավորինս էժան գներ առաջարկի և հասանելի լինի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է սննդին և ուղեբեռին, Տիգրան Ավինյանը նշեց. «Հավելյալ վճարումներով կարելի է մյուս ծառայությունները ստանալ՝ սնունդ, ուղեբեռ: Ընդհանուր առմամբ նման ընկերությունների մուտքը էական ազդեցությունն են ունենում ներգնա, արտագնա տուրիզմի համար»,-ասաց նա:
Վարչապետն արձանագրեց, որ այս հարցում բուռն քննարկումներ են եղել կառավարությունում: «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ այն ուղղությունը, որ վերջին մեկ տարվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի, և սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության: Այս փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում: Որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի»,-ասաց նա և նշեց, որ հետևողական պետք է լինել որոշումների իրականացման հարցում:
![]()