![]()
Հանգուցյալը զվարճացրել է հարազատներին հենց հուղարկավորության ժամանակ։ Այս ուշագրավ պատմությունը Իռլանդիայում է տեղի ունեցել:
Երկարատև հիվանդությունից հետո մահացած Իռլանդիայի ազգային բանակի վետերան Շեյ Բրեդլիի հուղարկավորության ժամանակ հանկարծ ձայներ են լսվել դագաղի միջից:
«Որտե՞ղ եմ ես գտնվում, գրողը տանի: Բաց թողեք ինձ, այստեղ մութ է: Իսկ սա ո՞վ է, քահանա՞ է: Ես արկղի մեջ եմ,գրողը տանի, արկղի մեջ եմ, ձեր առջև: Ես մահացել եմ: Ես զանգել եմ, որ հրաժեշտ տամ ձեզ»,- լսվել է դագաղի միջից:
Հանգուցյալը զվարճացրել է հարազատներին հենց հուղարկավորության ժամանակ։ Իրականում ինչ է տեղի ունեցել, բացատրել է մահացածի դուստրը: Նա նշել է, որ Շեյը մահից առաջ ձայնագրել է այս ամենը և կամեցել է, որ հուղարկավության ժամանակ լսվի ձայնագրությունը:
![]()