![]()
Հայկ Թորոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Մի փոքր նայեցի, միքայել մինասյանի ՖԲ-յան էջին, կցանկանայի ասել, Միքայել մինասյա’ն, էդ, որ գնացել ես անհայտ ուղղությամբ ( չնայաց ըստ շրջանառվող լուրերի, դու գտնվում ես Մոսկվայում ) և անսահմանափակ ինտերնետի փաթեթից օգտվելով ՖԲ-իդ էջին ամեն օր գրառումներ ես կատարում և հաճոյախոսությամբ փորձում ես քո շահից օգտվող շրջապատիդ ցույց տալ,որ դու մեծ «հայրենասե’ր» տնփեսա ես, ժողովրդի մասին մտածող հա’յ փեսա ես, ինձ հետաքրքիրա՝ գրառում կատարելուց առաջ կամ հետո ինչի՞ մասին ես մտածում, մտածում ես քե’զ պետք է ծափահարե՞ն, միքայել «ջան»…
Ինձ շա’տ հետաքրքիրա ,քո բանկային հաշիվների աստղաբաշխական թվերի իրական չափը գիտե՞ս, եթե չգիտե’ս , քեզ երկրպագող, դեմքիդ կեղծավոր ժպտացող ենթակա հաշվապահներիդ ասա թող հաշվե’ն ու քեզ ասե’ն. հուսով եմ այդ իմանալուց հետո կհասկանա’ս, որ այդ աստղաբաշխական դոլարները ի հայտ են եկել հենց ա’յն երկրից, որն այսօր հազարավոր խնդիրներ ունի, այն երկրից, որ ոնց մաքրում ենք, չի մաքրվում, ա’յն ժողովրդից, որոնց դու հաճախ գրառմամբ դիմում և ինչ-որ բաներ ես պատմում և կոչեր անում կամ Իտալական ֆիլմերից փիլիսոփայական գրառումներ ես կատարում…
Դու գոնե գիտե՞ս, որ էդ ժողովուրդը հացին կակայա ասում, դու գիտե՞ս Հայաստանը քանի մարզ ունի, չգիտե՞ս, ասեմ’ Հայաստանը 11-մարզ ունի, իսկ քո աստղաբաշխական թալանի չափը չեմ բացառի, որ հարյուր տարի հետո պատմության մեջ նշվի 21-րդ դարի ամենամեծ թալանի չափը և պարզվի, որ 11-միլիարդ դոլար է եղել… Դու պատկերացնում ե՞ս , եթե ամեն մարզին, շատ չեմ ասում, 100-միլիոն դոլար ներդրում կատարեի’ր, Հայաստանը ինչ հրաշք երկիր կդառնար։
Հայը աշխատող- արարող է, հային մի փոքր հնարավորություն ստեղծող է պետք, թե դուք չեք ցանկացել հայի ինտելեկտը զարգանա, միշտ թալանել ու ճնշել եք, որ հայը արտագաղթի կամ մնա’ և ընկճված ապրի, այսինքն՝ չապրի, ՅՈԼԱ գնա, մնա վախի մթնոլորտում, սպասի թե երբ է իր խոպանչի արտագաղթած ազգականը մի քանի կոպեկ ուղարկելու, որ խանութի նիսյաները փակի, կամ Աստված կանչի, թե ե՞րբ է գալու ընտրության օրը, որ մի քանի «թուլափայ» շպրտեն դեմը, և հիմա ձեր անսահմանափակ ինտերնետի փաթեթի շնորհիվ դարձել եք հայ ժողովրդի մասին մտածող, նստել մտահոգության մասին կոչեր եք անում, փիլիսոփայում եք։
Դուք նայեք ձեր մեկ կոստյումի արժեքով մի երկու ընտանիք որևիցե մարզի գյուղում սեփական բնակարանի տեր կդառնար, վագոնից դուրս կգար, մարդավարի կապրեր… Դե հա’, դուք մաքուր Իտալական Բրենդային Ստեֆանո Ռիչի չլինի, չեք հագնի, ձեզ կոմֆորտ չեք զգա… Ինչևէ «հարգելի» միքայել, մենք անհամբեր սպասում ենք, որ բարեհաճեք ժամանել Հայաստան և հանձնվել իրավապահ մարմիններին, իսկ մենք կհետևենք, որ օրենքը լինի միայն արդարացի, ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԸ վկա՝ Հայաստանում ևս օրենք կա.. Սիրով սպասում ենք…
Այն ինչը եղել է ձերը, այժմ մե’րն է, այն ինչ դեռ ձեզ մոտ է, շուտով դա և’ս կվերադառնա ժողովրդին… համակերպվե’ք, ժողովրդից թալանած ամեն մի լումա պետք է վերադարձվի ժողովրդին, եթե ՀՀ-ի օրենքն էլ դա չկարողանա անել, ապա վստահ եմ, որ Աստված գոյություն ունի և դա ինչոր մի ճանապարհով հետ կվերադառնա իր արժանի նպատակին. ձեր թալանածը ինչքան էլ ցուցադրեք, որ բիզնեսի ճանապարհով եք վաստակել, միևնույն է, Աստված բոլորից լավ գիտի ով-ով է, և լավ իմացեք, որ անկախ Վարչապետի վարած քաղաքականությունից, որ այո ամեն ինչ դեռ խոսքից չի անցել գործի, միևնույն է, կարևորը հպարտ հայ ժողովուրդը Ձեզանից հոգեպես ազատվել է, մնում է ձեր դատաստանին ներկա լինի։
Միքայել Մինասյան լավ իմացեք, Հայ Ժողովուրդը իր Վարչապետի կողքն է լինելու և հետդարձի բոլոր կամուրջները այրվել են, բայց հետևում մնացածներին. լոտկով էլ լինի բերելու ենք և պատասխանատվության ենթարկենք, այս ժողովուրդը էլ հանձնվելու իրավունք չունի, Հայը մինչև ձեր դատաստանը չտեսնի հանգիստ չի ունենա, ուշ թե շուտ դուք դատվելու եք, մի գուցե ցավոտ է հնչում, բայց դա լինելու է, ափսոս, որ Ինտերպոլով ձեզ չեն բերում Հայաստան, մի օր դա կլինի….
Կեցցե’ նոր Հայաստանը, կեցցե’ նոր Հայաստանի հպարտ քաղաքացին, որ էլ երբե’ք ձեր ոչ մեկի առջև իր կամքից անկախ գլուխ չի’ խոնարհի.. Մեկ երկի’ր, մեկ ընտանի’ք, մեկ վարչապե’տ..Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք… միքայելը դժվար էլ վերադառնա, իսկ ՀԴՄ-ները պահանջելով մենք կկառուցենք մեր երազած հայաստանը..Ոչ ոք չի’ մոռացվել, Ոչինչ չի’ մոռացվել: Դուխով ժողովուրդ ջան. դուխով.
Մի փոքր նայեցի, միքայել մինասյանի ՖԲ-յան էջին, կցանկանայի ասել, Միքայել մինասյա'ն, էդ, որ գնացել ես անհայտ ուղղությամբ (…
Posted by Hayk Toroyan on Wednesday, October 16, 2019
![]()