«Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձությունների այսպիսի զարգացումը անիրկանանալի երազանք էր թվում». Մարիամ Փաշինյան

Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձությունների այսպիսի զարգացումը անիրկանանալի երազանք էր թվում:

Հիմա, միջպետական ճանապարհներն ունեն մի որակ, որից մարդիկ հաճույք են ստանում: Կլինեն թռիչքներ դեպի Եվրոպա` Երևանից և Գյումրիից: Տուրիստների հոսքը չի պակասում: Հայաստանում մարդիկ ստեղծագործում են, նպատակասլաց են ու հավատում են իրենց երազանքներին: Հայաստանում ոչ թե խրախուսվում է հանցագործությունը, կրիմինալը, գողությունը, այլ անհատական ջանքը, անհատի ներդրումը` պետության զարգացման գործընթացին:

Արդեն ամենօրյա ռեժիմով, մենք օգտագործում ենք հայկական արտադրության պարագաներ, մեր առօրյա կյանքում:

Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի, ռեստորանները հպարտությամբ են զարգացնում ու մատուցում հայկական ուտեստները: Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ:

Կյանքի որակը փոխվում է, ու դա արվում է ժողովրդավարության շնորհիվ:

Տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ