![]()
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում տեսակցեց երեկ գիշերը տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված 25-ամյա ոստիկան Արսեն Հակոբյանին:
Դուրս գալով հիվանդասենյակից՝ ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ.
«Ոստիկանության ծառայողն իր պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց եւ իրենք են հետամուտ լինում նրանց ինքնությունը ստուգելուն: Եվ երբ մոտեցել են նշված անձանց՝ վերջիններս անմիջապես դիմել են փախուստի:
Հետապնդել են (ոստիկանները-խմբ.) նրանց եւ կարողացել են մեկին բռնել, իսկ երկրորդը, որը մինչ այդ կարողացել էր դիմել փախուստի, «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում մթության մեջ անսպասելի հարձակվել է մեր երկրորդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել իր բռնված ընկերոջը: Այդտեղ որոշակի քաշքշուկի ընթացքում հաջողացրել է մեր ոստիկանի ատրճանակը պոկել, (որը հատուկ պարանով ամրակապված է եղել իր վրա) եւ արձակել կրակոց»,- մանրամասնեց Սարգսյանը՝ հավելելով, որ հավանաբար կենսական նշանակության որեւէ օրգան է վնասվել, որովհետեւ, նախնական տեղեկություններով, մեկ կրակոց է արձակվել:
![]()