Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են, մեկը՝ անչափահաս․ նրանք ձերբակալվել են

Քիչ առաջ  քաղաքացիներից մեկը հայտնեց, որ նկատել է, թե ինչպես են 2 անձի ներքնաշորերով՝ «տրուսիկ-մայկայով»  տանում են։ ոստիկանության Քանաքեռ- Զեյթունի բաժին, քաղաքացին ասաց, որ բերման ենթարկվածները ծառայության ընթացքում 38-ամյա ոստիկանի՝ Տիգրան Առաքելյանի սպանության մեջ կասկածվողներն են։

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Նրանք եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:

«Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»՝ 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը», — ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Հակոբյանի գլխին և կրակել Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով՝ «զենք հափշտակելը կամ շորթելը», 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ», և 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն»: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ