«Թող ոչ ոք Արցախը չպաշտպանի հայից, Արցախը մերն է, արցախցին նույն հայն է, մենք` մի ազգ ու մի պետություն». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Չեմ հասկանում հիստերիայի ալիք բարձրացնող, թեժացնող այն մարդկանց վթվթոցը, որոնք ամեն ինչի տակ մի կեղտոտ սցենար են տեղում մշակում` արտահանում ու փորձում հանրությանը իրենց մոլորեցնող, ոչինչ չասող շահավետ տեքստերով կերակրել։
Բակո Սահակյան — Նիկոլ Փաշինյան հանդիպման ժամանակ բացակայել է Արցախի դրոշը։ Ես հասկանում եմ, որ դե ֆակոտ Արցախը առանձին հանրապետություն է, բայց ինչու եք դուք այդքան ցավով, ու ձեր սովոր վզծռությամբ նշում, որ այն ինչ արվել է` «խայտառակություն է, միտումնավոր են արել, Արցախի Հանրապետությանը չեք հարգում, ոտնահարվել է Արցախ պետությունը», չգիտեմ ինչ.. բլյա, բլյա..

Չէ, օրինակ ինձ համար դա բնավ խայտառակություն չէ, այլ սոսկ աշխարհին ցույց տալու, որ այո’, Արցախը Հայաստան է եւ վերջ։

«Արցախը Հայաստան է եւ վերջ»-ի նպատակն..ու միավորողը պետք է մենք լինենք` ՀԱՅԵՐՍ։ Այո’, մեր եռագույնը, մեր Հայրենիքի գաղափարն ու վաղվա մեր գոյության ամրապնդումը։ Մեր` մեկ անկախ պետությունը։

Հիստերիաներ տարածողները երեւի մտածում են, որ մերոնք ինչ գործ ունեն Արցախում, սահամանի վրա? Թե նման մտածողության տեր մարդիկ միշտ էլ դեմ են եղել, որ մեր տղաները ծառայում են Արցախում։ Արցախը մերն է, եւ մենք քայլ առ քայլ պետք է հասնենք նրան, որ Արցախ-Հայաստան միասնությունը մեր այսօրվա եւ վաղվա` մեկ ընդհանուր հայրենիք, մեկ ընդհանուր պետություն։
Եվ թող ոչ ոք Արցախը չպաշտպանի հայից, Արցախը մերն է, արցախցին նույն հայն է, մենք` մի ազգ ու մի պետություն։

Չեմ հասկանում հիստերիայի ալիք բարձրացնող, թեժացնող այն մարդկանց վթվթոցը, որոնք ամեն ինչի տակ մի կեղտոտ սցենար են տեղում…

Posted by Արթուր Հայրապետյան on Tuesday, October 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ