«Կյանքի ցավերն ու դժվարությունները գալիս են միայն այն ժամանակ, երբ դուք…». Աստծո ամենօրյա խոսքը

Հեշտ է առաջնորդել ձեզ, երբ դուք հլու-հնազանդ ենթարկվում եք Իմ կամքին։ Կյանքի ցավերն ու դժվարությունները գալիս են միայն այն ժամանակ, երբ դուք (կամ նրանք, ում համար դուք հոգ եք տանում) կամենում եք ընթանալ ձեր ընտրած ճանապարհով և չեք անսում մեղմ սեղմումին Իմ ձեռքի։ Բայց մեծ ուրախություն կա Իմ կամքը կամենալու մեջ։

Հաճույքով կատարեք կամեցումը այդ կամքի։ Ես ասացի. «Հեզերը պիտի ժառանգեն երկիրը»։ Այդ նշանակում է` հեզերը պիտի կառավարեն ուրիշներին և այս աշխարհի հզորներին։

Բայց այս առանձնաշնորհ վիճակը արդյունքն է համակերպվող կամքի։ Հեզ լինել արդեն իսկ նշանակում է համակերպվել Աստծո կամքին։ ՈՒստի ապրիր, համակերպվիր ու հաղթիր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ