![]()
Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն օրերս նշել է իր 27-ամյակը։ Շուշանի խոսքով` վերջին տարվա ընթացքում փոխել է կյանքի հանդեպ հայացքները, ինչի արդյուքնում ունի մեծ ձեռքբերումներ։
«Այս տարի տարեդարձս նշել եմ արտերկրում, նեղ միջավայրում, բայց չեմ ուզում բարձրաձայնել, թե կոնկրետ որտեղ: Անգամ լուսանկարներ ու հոլովակներ չեմ հրապարակել տարեդարձիցս։ Այս մեկ տարվա ընթացքում իմ կյանքը շատ փակ է դարձել, դա իմ որոշումն է, որին հանգել եմ կյանքի փորձի շնորհիվ։ Վերջին շրջանում կյանքս շատ-շատ է փոխվել։ Տարիների հետ աճում ես ու հասկանում, որ մարդկանց աչքը որքան քիչ բան տեսնի, այնքան քո կյանքում ամեն ինչ ավելի լավ կլինի։
Գրեթե, բոլոր առումներով ես իմ կյանքը փակ եմ պահում, բացառությամբ ստեղծագործական ու աշխատանքային ոլորտների»,- ասաց Շուշանը։
![]()
«Կյանքն ինձ այս տարի տվել է այնպիսի բաներ, որոնց մասին անընդհատ երազել եմ։ Եթե անկեղծ, միշտ մտածում էի, թե ինչու Աստված ինձ չի տալիս այն, ինչն իսկապես ուզում եմ, ինչի կարիքն ունեմ, մտածում էի, որ ես ամեն կերպ փորձում եմ, ամեն ինչ անում եմ համապատասխանելու, դա ձեռք բերելու, դրան հասնելու համար։ Երկար ժամանակ տալիս էի ինձ այդ հարցը, բայց չէի ստանում այն, ինչն ուզում էի։
![]()
Հիմա հասկանում եմ, որ երբեմն ինչ-որ բանի մասին երազում ես, սակայն Աստված քեզ տալիս է ավելի լավ բան, որի մասին անգամ չէիր էլ կարող մտածել։ Սա ինձ համար կյանքի դասի նման մի բան էր, հասկացա, որ ամեն ինչ պետք է թողնես ինքնահոսի: Այդ դեպքում Աստված քեզ կտա այն, ինչի կարիքն ունես, որից ինքդ էլ շատ կզարմանաս»։
![]()
![]()