![]()
Հայաստանը կարծես վստահորեն իր տեղն է զբաղեցնում համաշխարհային քաղաքական բեմահարթակում։ Հարցն առաջին հերթին ԱՊՀ կոչվածին է վերաբերում, որովհետև հազարավոր թելերով կապված են։ Հիմա նախկին մտածողությունը, նախկին ֆորմատը փլուզվում է, Ալիևն էլ որպես հիմա ԿԲԳ-ականի տղա, տիրոջ մոտ, ինձ թվում է տիրոջ հրահրմամբ, ուզեց տեղը դնել Հայաստանին։
Դրան գումարվեց Կազիմիրովի գրքի նվիրումը Պուտինին։ Հիմա եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը Արցախի խնդրի որոշ հարցերում նույնականանում են, հիմա մտածելու առիթ ունեն։ Այլևս հին մեխանիզմները չեն աշխատում։
Այդ առումով Փաշինյանի արածը փայլուն քայլ էր։ Բացի այդ, հայկական կողմի տեսակետը դրվեց համաժողովին։ Նախկինում մենք այդպիսի բանի սովոր չենք եղել։ Տեսականորեն գիտենք, որ այդպիսի մարդիկ ունեցել ենք աշխարհի տարբեր տեղերում և Առաջին Հանրապետության շրջանում, բայց այս գողապետության պարագլուխներից մենք այդպիսի բան չենք տեսել։
Դրա համար մի քիչ անակնկալ էր Փաշինյանի արածը, բայց նորմալ է, նոր կոցեպտ է առաջարկվում՝ պատմական ճշմարտություն։
Մանրամասներն՝ տեսանյութում
Նյութի աղբյուր՝ lragir.am
![]()