![]()
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ այսօր այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեսակցելու սննդային թունավորմամբ այնտեղ տեղափոխված երեխաներին:
ԲԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ այս պահի դրությամբ Արտաշատի 5-րդ դպրոցից իրենց մոտ է գտնվում 23 երեխա: Նրանց ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն:
Երեխաների վիճակը գնահատվում է թեթև ծանրության, արդեն մի քանի ժամից դուրս կգրվեն հիվանդանոցից:
Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Երեխաներից վերցվել են նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ այսօր այցելել է Արտաշատի…
Posted by ՀՀ Արարատի մարզպետարան on Tuesday, October 15, 2019
![]()