![]()
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն առաջարկում է կազմաքանդել Ազգային անվտանգության ծառայությունը և ստեղծել անվտանգության ազգային համակարգ:
Նրա կարծիքով՝ ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջոցով Կրեմլը դավադրություն էր մշակել, այն է՝ տապալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անել ամեն ինչ, որ Վանեցյանը նշանակվեր վարչապետ ու երկիրը կառավարվեր Կրեմլից:
Ավետիսյանի կարծիքով՝ ԱԱԾ որևէ ղեկավար ոչինչ չի կարող անել, նրանցից միայն պետք է ձերբազատվել, այսինքն՝ արգելքների միջոցով թույլ չտալ, որպեսզի իրենք մոտենան պետական համակարգին: «Պետությունը վարակված է, այն քաղցկեղից պետք է մաքրել»,- նշում է Ավետիսյանը:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2641134.html?fbcli…
![]()