![]()
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության խորհրդարանի դիմումի քննարկումը: Որոշումը կայացրել են հոկտեմբերի 14-ին, իսկ ամբողջությամբ կհրապարակվի սահմանված ժամկետում: Խորհրդարանի Իմ քայլը մեծամասնությունը նախաձեռնել էր դիմում, որով ներկայացվում էր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հիմք:
Սահմանադրական դատարանը փաստորեն անհիմն է համարել դիմումը, կամ համարել է, որ այն բավարար չէ ՍԴ նախագահի եւ դատավորի կարգավիճակից Թովմասյանին զրկելու համար:
Կամ էլ, ՍԴ-ն պարզապես կայացրել է քաղաքական որոշում եւ պահել Հրայր Թովմասյանին, կամ այսպես ասած նախկին իշխանության կամ նախկին իշխող համակարգի «վերջին բաստիոնը»:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.lragir.am/2019/10/14/484731/
![]()