«Հանդիպում եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ». վարչապետ Փաշինյան

Երևանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։

Վարչապետն ասաց, թե կարևոր է համարում պարբերական հանդիպումները և շփումները։

«Իհարկե, հանրությունը այդ հանդիպումներից և շփումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում,  այսօրվա քննարկումն էլ կարևոր է վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքներնը և տպավորությունները Ձեզ հետ կիսվելու առումով», — ասաց Փաշինյանը։

Բակո Սահակյանը նշեց, որ այդ հանդիպումները շատ օգտակար են։

«Տեղի են ունեցել մի շարք նշանավոր իրադարձություններ և այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ», — ասաց Բակո Սահակյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ