Իսկապես ապշեցուցիչ է. Սերժ Թանկյանն Էրդողանին նմանեցրել է Հիտլերի հետ

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է Ադոլֆ Հիտլերի հետ: Նա լուսանկար է հրապարակել:

Կոլաժի վրա նաեւ թվեր կան. 1939 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, եւ 2019 թ.՝ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի սկսած գործողությունները:

«Հիտլերն ու Էրդողանը, իսկապես ապշեցուցիչ է»,- գրել է նա:

Քրդերի դեմ Թուրքիայի՝ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունն սկսվել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի է ունեցել, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքել են Եփրատ գետի արեւելյան հատվածը։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ