![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաև Վանաձորում:
Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը:)))
Հ.Գ. Եվ այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»:
«Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները,որոնց կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով»,-գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու ներկայացրել տեսանյութ։ Ավելի վաղ նա ևս մեկ տեսանյութ էր ներկայացրել ու գրել․ «Մենք ունենք երազանք,որի անունն է ՝ Վանաձո ՛ր…»։
![]()